«ՓՅՈՒՆԻԿԸ» ԿՐԿԻՆ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՎ<br />


«ՓՅՈՒՆԻԿԸ» ԿՐԿԻՆ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՎ

  • 13-06-2005 19:08:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 11-ին եւ 12-ին կայացան ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի հերթական տուրի հանդիպումները: Երկրի չեմպիոնն ու ներկայիս առաջնության առաջատարը` Երեւանի «Փյունիկը», կրկին հաղթանակ տարավ: Այս անգամ նա 1-0 հաշվով հաղթեց Երեւանի «Դինամո-Զենիթ» թիմին: Մյուս 3 խաղերում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. «Միկա» (Աշտարակ) - «Կիլիկիա» (Երեւան)` 2-2, «Լեռնագործ-Արարատ» (Երեւան) - «Բանանց» (Երեւան)` 1-2, «Էսթեղլալ-Կոտայք» (Երեւան) - «Շիրակ» (Գյումրի)` 3-0: Մրցաշարային աղյուսակում առաջատարները տեղեր են զբաղեցնում հետեւյալ հերթականությամբ. «Փյունիկ»` 19, «Բանանց»` 16, «Միկա»` 14, «Էսթեղլալ-Կոտայք»` 13 միավոր:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play