ՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՄԵԾ ՍՏՈՒԳԱՏԵՍԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ<br /> ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ<br />


ՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՄԵԾ ՍՏՈՒԳԱՏԵՍԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

  • 09-06-2005 17:50:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՊՀ եւ Մերձբալթյան երկրների հունիսի 8-ին մեկնարկած պատանեկան միջազգային մարզական խաղերին մասնակցում են տարբեր երկրների 180 պատվիրակությունների մոտ 4200 անդամներ: Մրցումների ծրագրում ընգրկված են 13 մարզաձեւեր: Մրցումները կանցկացվեն Տուլայում եւ Մոսկվայի մարզի 10 քաղաքներում: Հայաստանի ներկայացուցիչները հանդես կգան խաղերի ծրագրում ընդգրկված համարյա բոլոր մարզաձեւերում: Առաջինը մրցասպարեզ կմտնեն հրաձիգներ Անի Առաքելյանը եւ Անդրանիկ Փիլոսյանը: Պատանեկան սպորտի մեծ ստուգատեսը եզրագիծը կհատի հունիսի 26-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play