ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԿՐԿԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԵՑ<br />


ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԿՐԿԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԵՑ

  • 09-06-2005 17:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 8-ին անցկացվեցին ֆուտբոլի աշխարհի 2006թ. առաջնության ընտրական փուլի հերթական հանդիպումները: Հայաստանի ազգային հավաքականը, որն ընդգրված է Եվրոպական առաջին խմբում, այս անգամ մրցեց Ռումինիայի հավաքականի հետ: Կոնստանցա քաղաքում տեղի ունեցած խաղում հայ ֆուտբոլիստները պարտվեցին 0:3 հաշվով: Առաջին խմբում նույն օրը անցկացված մյուս հանդիպումներում գրանցվեցին հետեւյալ արդյունքները. Չեխիա-Մակեդոնիա` 6-1, Ֆինլանդիա-Հոլանդիա` 0-4: Եվրոպական առաջին ընտրական խմբի մրցաշարում թիմերն այժմ տեղեր են զբաղեցնում այսպիսի հերթականությամբ. Հոլանդիա` 22 միավոր (անցկացրել է 8 խաղ), Չեխիա` 21 (8), Ռումինիա` 16 (9), Ֆինլանդիա` 9 (7), Մակեդոնիա` 8(9), Հայաստան` 4 (9), Անդորրա` 4 (8): Հայաստանի ֆուտբոլիստները ընտրական հաջորդ խաղերը կանցկացնեն սեպտեմբերի 3-ին: Այդ օրը նրանք կընդունեն Հոլանդիայի ազգային եւ երիտասարդական հավաքականներին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play