ԱՄԵՐԻԿԱՑԻ ԳՐՈՂ ԷԼԳԻՆ ԳՐՈՍՔԼՈՈՒՍԻ «ԱՐԱՐԱՏ» ՎԵՊԸ ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ<br /> Է ՀԱՅԵՐԵՆ<br />


ԱՄԵՐԻԿԱՑԻ ԳՐՈՂ ԷԼԳԻՆ ԳՐՈՍՔԼՈՈՒՍԻ «ԱՐԱՐԱՏ» ՎԵՊԸ ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ
Է ՀԱՅԵՐԵՆ

  • 09-06-2005 16:10:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Հայաստան» հրատարակչությունը լույս է ընծայել ամերիկացի գրող Էլգին Գրոսքլոուսի «Արարատ» վեպը, որ անգլերենից թարգմանել է Սվետլանա Թումանյանը: Վեպում գրողը փորձում է հասկանալ թշնամական ուժերով շրջապատված, ճնշված, սակայն բանաստեղծական ոգին պահպանած հինավուրց ազգի գոյատեւման գաղտնիքը: Հարցի պատասխանը գտնելու համար Էլգին Գրոսքլոուսն ընտրել է հայ ժողովրդի պատմության մի փոքր հատվածը` 1895-1920 թթ., եւ միահյուսելով աշխարհում կատարվող մեծ ու փոքր իրադարձություններին, ստեղծել մի զարմանահրաշ պատում մարդ արարածի փառասիրության, մաքառումների, հուսահատությունների, հույսերի ու սպասելիքների մասին: Այս պատումի բոլոր թելերը ձգվում են դեպի Արարատ լեռը` հեղինակին հուզող հարցի պատասխանի բանալին: Հեղինակին նաեւ մտահոգում է այն հարցը, թե ինչու են որոշ ազգեր պատմության ասպարեզից վերանում, իսկ որոշ ազգեր` վերապրում: Եւ ինչպես փրկվեց հայ ժողովուրդը, երբ մահաջինջ լինելու սպառնալիքը կախվել էր նրա գլխին Օսմանյան Կայսրությունում: «Սա ընդամենը պատմական մեկ դեպք է, սակայն ազգերի տարեգրություններում բազմաթիվ նման դեպքեր են գրանցվել եւ դեռ գրանցվում են»,- նշում է ամերիկացի գրողը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play