ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ «ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է»<br /> ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ<br />


ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ «ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է»
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ

  • 25-05-2005 15:30:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 1-ին` Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Երեւանում կմեկնարկի «Հայաստանն իմ հայրենիքն է» հանրապետական երիտասարդական երկրորդ փառատոնը, որ կազմակերպել է ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Լիլիթ Ասատրյանը, փառատոնի նպատակն է նպաստել երիտասարդների հայրենասիրական դաստիարակությանը, ազգային արժեքների պահպանմանն ու տարածմանը: Փառատոնի բացման օրը Ազատության հրապարակում տեղի կունենա կավճանկարի մրցույթ, այնուհետեւ կանցկացվի շքերթ Ազատության հրապարակից մինչեւ «Մոսկվա» կինոթատրոն: Փառատոնի շրջանակում հունիսի 17-19-ը կկայանա «Երտասարդություն, հիմնախնդիրներ, առաջխաղացում եւ հեռանկարներ» խորագրով համաժողով, որին կմասնակցեն Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի երիտասարդներ: Փառատոնի փակումը տեղի կունենա նոյեմբերի 10-ին` Երիտասարդների միջազգային օրը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play