ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐՈՎ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ԿԱՆԱԴԱՀԱՅ ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ<br /> ՕՊԵՐԱՅԻՆ ԵՐԳՉՈՒՀԻ ԻԶԱԲԵԼ ԲԱՅՐԱՔԴԱՐՅԱՆԸ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐՈՎ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ԿԱՆԱԴԱՀԱՅ ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ
ՕՊԵՐԱՅԻՆ ԵՐԳՉՈՒՀԻ ԻԶԱԲԵԼ ԲԱՅՐԱՔԴԱՐՅԱՆԸ

  • 20-05-2005 17:25:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) եւ Համազգային մշակութային միության հրավերով Երեւանում հյուրախաղերով հանդես կգա կանադահայ աշխարհահռչակ օպերային երգչուհի, Միլանի «Լա Սկալա», Նյու Յորքի «Մետրոպոլիտեն», Փարիզի «Բաստիլ» եւ այլ հանրահայտ օպերային թատրոնների մեներգչուհի Իզաբել Բայրաքդարյանը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնում են ՀՊՖՆ-ից, երգչուհին մայիսի 25-ին եւ 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կներկայացնի Ռոսինիի «Սեւիլյան սափրիչը» օպերան` «Սերենադ» կամերային նվագախմբի, ՀՊՖՆ-ի փողային կազմի եւ «Հովեր» կամերային երգչախմբի մասնակցությամբ: Ներկայացումները նվիրվում են Իտալիայի Հանրապետության Ազգային տոնին:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play