ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԵԳԲԻՍՏՆԵՐԸ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ՍԿՍԵՑԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԵԳԲԻՍՏՆԵՐԸ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ՍԿՍԵՑԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ

  • 11-05-2005 18:40:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռեգբիի Եվրոպայի առաջնության 3-րդ գոտու 3-րդ խմբի մրցաշարում Հայաստանի հավաքականն անցկացրեց իր առաջին հանդիպումը: Թել Ավիվում մրցելով Իսրայելի հավաքականի հետ` Հայաստանի թիմը հաղթեց 47-15 հաշվով: Այս թիմերի միջեւ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Աբովյան քաղաքում, հունիսի 11-ին: Բացի Հայաստանի եւ Իսրայելի հավաքականներից, նույն մրցաշարում հանդես են գալիս նաեւ Նորվեգիայի, Ֆինլյանդիայի, Ադրբեջանի եւ Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականները: Հայաստանի հավաքականը, որը հիմնականում կազմված է ֆրանսահայ մարզիկներից, խմբի ֆավորիտն է: «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում ռեգբիի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Փանիկյանը կարծիք հայտնեց, որ թիմը իրոք շատ մեծ հնարավորություններ ունի մրցաշարում առաջին տեղը գրավելու եւ ավելի բարձր խումբ անցնելու համար:
Նոյյան տապան  -   Սպորտ