ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԻ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՀԱՋՈՂ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՆ ՍԱՄՈՒՐՂԱՇԵՎ<br /> ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԻ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՀԱՋՈՂ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՆ ՍԱՄՈՒՐՂԱՇԵՎ
ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ

  • 11-05-2005 17:32:00   | Ռուսաստան  |  Սպորտ
ԴՈՆԻ ՌՈՍՏՈՎ, 11 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Արդեն մի քանի տարի Դոնի Ռոստովում անցկացվում են հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան միջազգային մրցումներ, որտեղ խաղարկվում են անվանի մարզիկներ Սամուրղաշեւ եղբայրների մրցանակները: Այս տարվա մրցումներում Հայաստանի ներկայացուցիչները հաջող հանդես եկան. 9 երկրների 180 մարզիկների մրցապայքարում նրանք 4 մրցանակ շահեցին: Առավել հաջող էր գյումրեցի Տիգրան Գեւորգյանի մրցելույթը: 46 կգ քաշային կարգում նա պարտության մատնեց իր բոլոր մրցակիցներին եւ գրավեց առաջին տեղը: 3-րդ մրցանակակիրներ դարձան երեւանցիներ Նորայր Խաչատրյանը, Հովհաննես Վարդերեսյանը եւ Սարգիս Տոնոյանը: Հաղթողներին պարգեւներ հանձնողների թվում էր նաեւ աշխարհի եւ օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն Վարդերես Սամուրղաշեւը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play