ԿԻՊՐՈՍԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՕԿՈՒՊԱՑՄԱՆ ԳՈՏՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՍԲ.<br /> ՄԱԿԱՐ ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՆՔԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ՍՐՃԱՐԱՆԻ<br />


ԿԻՊՐՈՍԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՕԿՈՒՊԱՑՄԱՆ ԳՈՏՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՍԲ.
ՄԱԿԱՐ ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՆՔԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ՍՐՃԱՐԱՆԻ

  • 10-05-2005 18:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վերջերս Կիպրոսի հյուսիսում, թուրքական օկուպացման գոտում, Կիրենիայի լեռնային հատվածում գտնվող հայկական Սբ. Մակար պատմական վանքը վերածվել Է «կաֆետերիայի»: ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրված հաղորդագրության համաձայն, Հյուսիսային Կիպրոսում հրատարակվող թուրքական «Յենիդուզեն» թերթի ապրիլի 17-ի համարում նշվում է, որ սրճարանի վերածված հայկական Սբ. Մակարավանքի ներկայիս տեր ոմն Դերվիշ Սոնմեզլերը մտադիր է այն վերածել հյուրանոցի: Սբ. Մակարը հիմնադրվել է դեռեւս 4-րդ դարում ղպտիների կողմից, սակայն հետագայում անցել է հայերին եւ դարեր շարունակ եղել է հայկական սրբավայրերից մեկը: Լինելով Անթիլիասի կաթողիկոսության իրավասության ներքո` Սբ. Մակարավանքը սերտ հարաբերություններ է պահպանել նաեւ Սբ. Էջմիածնի հետ: Մինչեւ Կիպրոսի հյուսիսային մասի թուրքական օկուպացիան եկեղեցին Կիպրոսի հայ համայնքի սիրված վայրերից մեկն էր, սակայն այժմ լքված է եւ անմատչելի է քրիստոնյա հավատացյալների համար: Եկեղեցու ձեռագիր մատյաններն ու սրբապատկերները թալանվել ու վաճառվել են, եւ միայն Կիպրոսի Հանրապետության, հայ եկեղեցու եւ միջազգային կառույցների համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել կանխել միջազգային իրավունքի հիշյալ կոպիտ ոտնահարումը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play