ՇԱԽՄԱՏԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌՋԵՎՈՒՄ ԳԱԲՐԻԵԼ<br /> ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ԿԱՐԵՆ ԱՍՐՅԱՆՆ ԵՆ<br />


ՇԱԽՄԱՏԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌՋԵՎՈՒՄ ԳԱԲՐԻԵԼ
ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ԿԱՐԵՆ ԱՍՐՅԱՆՆ ԵՆ

  • 06-05-2005 21:08:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հետաքրքիր մրցապայքարում է ընթանում շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնությունը: Մայիսի 6-ին կայացած 7-րդ տուրի հանդիպումներն էլ անցան բովանդակալից ու սուր պայքարում: Գաբրիել Սարգսյանը պարտության մատնեց Լեւոն Բաբուջյանին, Կարեն Ասրյանը` Տիգրան նալբանդյանին, Արտաշես Մինասյանը` Արթուր Չիբուխչյանին, Արա Մինասյանը` Տիգրան Լ.Պետրոսյանին, Տիգրան Քոթանջյանը` Բենիամին Գալստյանին: Միայն Աշոտ Անաստասյանի եւ Արսեն Եղիազարյանի հանդիպումն ավարտվեց ոչ ոքի արդյունքով: 7 տուրից հետո առջեւում են Գաբրիել Սարգյանն ու Կարեն Ասրյանը, որոնք 5-ական միավոր են վաստակել: Աշոտ Անաստասյանն ունի 4,5, Արտաշես Մինասյանը` 4 միավոր: Հիշեցնենք, որ Հայաստանի չեմպիոններն ու մյուս մրցանակակիրները հայտնի կդառնան մայիսի 10-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play