ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ 15 ՄԵԴԱԼ ԵՆ ՆՎԱՃԵԼ ԱՊՀ ԶՈՒ ՀԻՆԳԵՐՈՐԴ<br /> ՀԱՄԱԲԱՆԱԿԱՅԻՆ ՍՊԱՐՏԱԿԻԱԴԱՅՈՒՄ<br />


ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ 15 ՄԵԴԱԼ ԵՆ ՆՎԱՃԵԼ ԱՊՀ ԶՈՒ ՀԻՆԳԵՐՈՐԴ
ՀԱՄԱԲԱՆԱԿԱՅԻՆ ՍՊԱՐՏԱԿԻԱԴԱՅՈՒՄ

  • 02-05-2005 18:42:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սանկտ-Պետերբուրգ քաղաքի Լենինգրադյան զինվորական կայազորի բանակի մարզական ակումբի բազայում ապրիլի 21-29-ը անցկացվել է ԱՊՀ Զինված ուժերի 5-րդ համաբանակային սպարտակիադան` նվիրված Հայրենական պատերազմի հաղթանակի 60-ամյակին: Սպարտակիադային մասնակցում էին Ռուսաստանից, Ուկրաինայից, Ղազախստանից, Հայաստանից ու Տաջիկստանից ժամանած 168 զինծառայողներ: ՀՀ ԶՈՒ-ի 24 զինծառայողների խումբը համալրվել է Սանկտ-Պետերբուրգում սովորող հայ զինծառայողներով, ինչի արդյունքում հայկական թիմը հանդես է եկել 39 մարզիկներով: Սպարտակիադան անցկացվել է 6 մարզաձեւից` կշռաքարերի բարձրացում, ծանրամարտ, ազատ ըմբշամարտ, ռազմական քառամարտ, արմռեսլինգ (բազկամարտ), կրակային հրաձգություն: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը, հայ զինծառայողները սպարտակիադայում հաջող են մրցել ու նվաճել են բազմաթիվ մեդալներ: Մասնավորապես, ծանրամարտ մարզաձեւում 85 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճել է Գեւորգ Ալեքսանյանը` 347,5 կգ արդյունքով: Երրորդ տեղերը զբաղեցրել են Արտյոմ Մկրտչյանը (62 կգ քաշային կարգում, 257,5 կգ արդյունքով) եւ Գեւորգ Դավթյանը (69 կգ քաշային կարգում, 280 կգ արդյունքով): Թիմային հաշվարկով հայակական թիմը ծանրամարտում գրավել է երրորդ տեղը: Մնացած մարզաձեւերում (ազատ ըմբշամարտ, արմռեսլինգ, ռազմական քառամարտ եւ կրակային հրաձգություն) հայ մասնակիցները նվաճել են 6 արծաթե եւ 6 բրոնզե մեդալներ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play