ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԵՔ ԹԵՆԻՍԻՍՏՆԵՐ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԵՔ ԹԵՆԻՍԻՍՏՆԵՐ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

  • 29-04-2005 20:18:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի «Դինամո» մարզադահլիճում անցկացվեց սեղանի թենիսի Հայաստանի անհատական-թիմային առաջնությունը ավագ տարիքի պատանիների եւ աղջիկների միջեւ: 4-օրյա մրցապայքարի արդյունքում հայտնի դարձան չեմպիոնները, իսկ մարզիչները որոշեցին այն թենիսիստներին, որոնք հանդես կգան տարվա ընթացքում անցկացվելիք միջազգային մրցումներում: Մինչ պատանի թենիսիստները նոր պետք է պատրաստվեն պատասխանատու մրցաշարերին, մեծահասակներն արդեն մեկնել են Չինաստանի Շանհայ քաղաք` մասնակցելու աշխարհի առաջնությանը: Մրցումներում հանդես կգան Դավիթ Սարգսյանը, Մուրադ Ասատրյանը եւ Մեսրոպ Ղուկասյանը: Որպես մարզիչ թենիսիստների հետ Չինաստան է մեկնել Ֆելիքս Սարգսյանը, իսկ պատվիրակության ղեկավարը մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Ասատրյանն է:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play