ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿ ՄՈՎՍԵՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՆՎԱՃԵՑ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻ<br /> ԿՈՉՈՒՄԸ<br />


ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿ ՄՈՎՍԵՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՆՎԱՃԵՑ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻ
ԿՈՉՈՒՄԸ

  • 18-04-2005 20:25:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացված ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մովսես Կարապետյանը հանդես գալով հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 74 կգ քաշային կարգում իր բոլոր գոտեմարտերը շահեց, գրավեց 1-ին տեղն ու նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Փոխչեմպիոնի կոչմանն ու արծաթե մեդալին արժանացավ Հայաստանի հավաքականի մեկ այլ անդամ` Ռոման Ամոյանը, որը 55 կգ քաշային կարգում գրավեց 2-րդ տեղը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը թիմային պայքարում գրավեց 4-րդ տեղը:
Նոյյան տապան  -   Սպորտ