ԷԴԳԱՐ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ 3 ՏԱՐՎԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ ԱՄՍՏԵՐԴԱՄԻ<br /> «ԱՅԱՔՍԻ» ՀԵՏ<br />


ԷԴԳԱՐ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ 3 ՏԱՐՎԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ ԱՄՍՏԵՐԴԱՄԻ
«ԱՅԱՔՍԻ» ՀԵՏ

  • 18-04-2005 20:24:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 19-ամյա ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը օրերս 3 տարվա պայմանագիր է կնքել Ամստերդամի «Այաքսի» հետ: Նա մի քանի ամիս առաջ մեկնել էր Հոլանդիա, ուր մասնակցում էր «Այաքսի» մարզումներին եւ ընկերական խաղերին: «Բարսելոնի» հետ խաղի ժամանակ Է.Մանուչարյանը ծանր վնասվածք էր ստացել, բայց «Այաքսի» ղեկավարները չհրաժարվեցին պատանի ֆուտբոլիստից: Քանի որ պայմանագիրը ուժի մեջ է մտնում հունիսի 1-ից է, ապա Է.Մանուչարյանն այժմ վերադարձել է Երեւան եւ պատրաստվում է հանդես գալ «Փյունիկի» կազմում: Բացի այդ, նա Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի կազմում կմասնակցի Եվրոպայի պատանեկան առաջնության 2-րդ ընտրական փուլի մրցաշարին, որն անցկացվելու է մայիսին: Ապրիլի 18-ին Էդգար Մանուչարյանը մասնակցեց Հայաստանի առաջնության «Փյունիկ» - «Արարատ» խաղին: Նա խաղադաշտ մտավ հանդիպման 2-րդ կեսին ու թեեւ ոտքի վիրահատությունից հետո դեռ նոր է ապաքինվել ու վերսկսել մարզումները, լավագույնս դրսեւորեց իրեն:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play