Բրազիլիայի ինքնաթիռները ռմբակոծել են Կոլումբիային սահմանակից թմրանյութի տեղափոխման օդանավակայանը


Բրազիլիայի ինքնաթիռները ռմբակոծել են Կոլումբիային սահմանակից թմրանյութի տեղափոխման օդանավակայանը

  • 13-08-2011 08:46:00   | Բրազիլիա  |  Հասարակություն
Բրազիլիայի ինքնաթիռները ուրբաթ օրը ռմբակոծել են Կոլումբիայի սահմանին գտնվող ստորգետնյա օդանավակայանը, որը ծառայում է Կոլումբիայից Բրազիլիա թմրանյութ տեղափոխելուն: Այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ն: Գործողությանը ներգրավված է եղել չորս ինքնաթիռ, որոնցից ութ ռումբ են նետել Ամազոնի ջունգլիներից մեկում գտնվող թռիչքուղու վրա: Նշենք, որ ուրբաթ օրը Բրազիլիան սկսել է Կոլումբիայի հետ սահմանի վերահսկումը: Ակնկալվում է, որ ստացված տեղեկությունները կօգնեն իշխանությունների թմրաբիզնեսի ու զենքի մաքսանենգության դեմ պայքարում: Բրազիլիան սահմանակից է Հարավային Ամերիկայի 10 պետությունների, այդ թվում` Կոլումբիային, որը համարվում է թմրանյութի ամենախոշոր արտադրողներից մեկը տարածաշրջանում:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play