ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՄՐՑԱՇԱՐԻ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ<br /> ԹՎՈՒՄ ԵՆ <br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՄՐՑԱՇԱՐԻ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ
ԹՎՈՒՄ ԵՆ

  • 21-02-2005 19:50:00   | Ռուսաստան  |  Սպորտ
ՄՈՍԿՎԱ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկվայում շարունակվում է շախմատի միջազգային խոշոր մրցաշարը` «Աէրոֆլոտի» մրցանակների խաղարկությունը: 4 խմբով ընթացող մրցումների «A-1» եւ «A-2» խմբերում 6-ական տուր է անցկացվել: Բարձրագույն` «A-1», խմբում առջեւում են Էմիլ Սուտովսկին (Իսրայել) եւ Անդրեյ Խառլովը (Ռուսաստան), որոնք 5-ական միավոր են վաստակել: Հայաստանի շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Վլադիմիր Հակոբյանը. նա 4 միավորով գտնվում է առաջատարների խմբում: Հաջող են խաղում նաեւ Աշոտ Անաստասյանը, Լեւոն Արոնյանը, Տիգրան Լ.Պետրոսյանը: «A-2» խմբում միանձնյա առաջատարը չինացի Վանգ Հաոն է, որը 5 միավոր ունի: 10 շախմատիստներ նրանից ետ են մնում կես միավորով: 2-11-րդ տեղերը բաժանող մասնակիցների թվում է նաեւ Արսեն Եղիազարյանը: «B» եւ «C» խմբերում 7-ական տուր է անցկացվել: «B» խմբում շատ հաջող է հանդես գալիս հայաստանցի պատանի շախմատիստ Զավեն Անդրեասյանը: Նա ունի 6 միավոր եւ բաժանում է 1-3-րդ տեղերը: «C» խմբում լավ արդյունքներ ունեն Երվանդ Հովհաննիսյանը, Աղասի Ինանցը, Լիլիթ Գալոյանը: Մրցաշարի բոլոր խմբերում 9 տուր է անցկացվելու: Հաղթողները հայտնի կդառնան փետրվարի 23-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play