ՇՀԽ-Ի ՑՈՒՑԱԿԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՐՅՈՒՐՅԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ 6 ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ<br /> ԵՆ<br />


ՇՀԽ-Ի ՑՈՒՑԱԿԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՐՅՈՒՐՅԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ 6 ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ
ԵՆ

  • 09-02-2005 20:36:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Շախմատի համաշխարհային խորհուրդը (ՇՀԽ) հրապարակել է ուժեղագույնների անհատական վարկանիշների հերթական ցուցակը` 2005թ. փետրվարի 1-ի դրությամբ: Ցուցակը շարունակում է գլխավորել Գարրի Կասպարովը (Ռուսաստան), որի վարկանիշը 2745 է: Նրանից մի փոքր է ետ մնում Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան)` 2743: Առաջին տասնյակում տեղեր են զբաղեցնում նաեւ Վեսելին Թոփալովը (Բուլղարիա, 2712), Պետեր Լեկոն (Հունգարիա, 2705), Մայքլ Ադամսը (Անգլիա, 2697), Հուդիթ Պոլգարը (Հունգարիա, 2694), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան, 2687), Բորիս Գելֆանդը (Իսրայել, 2679), Ալեքսանդր Մորոզեւիչը (Ռուսաստան, 2672) եւ Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան, 2667): ՇՀԽ-ի ցուցակի 1-ին հայրուրյակում տեղեր են գրավում Հայաստանի 6 շախմատիստներ: Լեւոն Արոնյանը 20-րդն է (վարկանիշը` 2636), Վլադիմիր Հակոբյանը` 21-րդը (2635), Սմբատ Լպուտյանը` 73-րդը (2569), Գաբրիել Սարգսյանը` 85-րդը (2559), Կարեն Ասրյանը` 87-րդը (2558), Ռաֆայել Վահանյանը` 92-րդը (2558):
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play