ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՈՂՈՐԴՆԵՐԸ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՏՆՎԵՑԻՆ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ<br /> ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՈՂՈՐԴՆԵՐԸ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՏՆՎԵՑԻՆ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ
ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ

  • 27-01-2005 19:52:00   | Ռուսաստան  |  Սպորտ
ՄՈՍԿՎԱ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկվայում անցկացված լողի աշխարհի գավաթի 6-րդ խաղարկությանը մասնակցեցին հայաստանցի 3 մարզիկներ: Նրանցից ամենափորձառուն` Միքայել Քոլոյանը, հանդես գալով ազատ ոճի 100 մետր մրցատարածությունում, ցույց տվեց 52,6 վայրկյան արդյունք, ինչը Հայաստանի ռեկորդ է: Բայց նույնիսկ այսպիսի արդյունքով նա զբաղեցրեց վերջին տեղերից մեկը: Բրաս լողաոճի 50 մետր մրցատարածությունը Արամ Նազարյանը հաղթահարեց 30,8 վայրկյանում` լրացնելով սպորտի վարպետի նորման: Բայց նա էլ հանգրվանեց վերջին տեղերից մեկում: Հայաստանի 3-րդ ներկայացուցիչը` Հովհաննես Գաբրիելյանը, նույնպես մասնակցեց բրաս ոճի 50 մ մրցումներին, բայց կանոնները խախտելու համար դուրս մնաց պայքարից:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play