ԱՍԻԱՅԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ<br /> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԶՈՒՀԻՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ 11 ՄԱՐԶԱՁԵՎԵՐՈՒՄ<br />


ԱՍԻԱՅԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԶՈՒՀԻՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ 11 ՄԱՐԶԱՁԵՎԵՐՈՒՄ

  • 24-01-2005 19:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 23-29-ը Իրանի մայրաքաղաք Թեհրանում կանցակացվեն Ասիայի իսլամական երկրների կանանց առաջին մարզական խաղերը: Դրանց մասնակցելու համար հրավիրվել են նաեւ աշխարհամասի այլ երկրների ներկայացուցիչները, այդ թվում` նաեւ հայաստանի մարզուհիները: Խաղերի կազմակերպիչները մրցումների ծրագրում ընդգրկել են մեծ թվով մարզաձեւեր: Հայաստանի ներկայացուցիչները հանդես կգան 11 մարզաձեւերում, մասնավորապես` վոլեյբոլի, հանդբոլի, թեթեւ ատլետիկայի, լողի, մարմնամարզության, բադմինթոնի, թեկվանդոյի, հրաձգության մրցումներում:
Նոյյան տապան  -   Սպորտ