ՀԱՅԱԶԳԻ ԵՐԵՔ ԹԵՆԻՍԻՍՏՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԸ ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ<br /> ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ<br />


ՀԱՅԱԶԳԻ ԵՐԵՔ ԹԵՆԻՍԻՍՏՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԸ ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ
ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ

  • 19-01-2005 19:50:00   | Ավստրալիա  |  Սպորտ
ՄԵԼԲՈՒՌՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մելբուռնում մեկնարկած թենիսի «Մեծ սաղավարտ» շարքի առաջին մրցաշարում` Ավստրալիայի գավաթի խաղարկությունում, հաջող մեկնարկ ունեցավ Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Սարգսյանը, որը իր առաջին հանդիպմանը հաղթեց իսպանացի Դավիթ Սանչեսին: Սակայն երկրորդում պարտություն կրեց մեկ այլ իսպանացուց` Ֆելիսիանո Լոպեսից, նա դուրս մնաց մրցապայքարից: Ավստրալիայի գավաթի խաղարկությունում հաջող են հանդես գալիս հայազգի երեք թենիսիստներ` Անդրե Աղասին (ԱՄՆ), Դավիթ Նալբանդյանը (Արգենտինա) եւ Մագդալենա Մալեեւա-Բերբերյանը (Բուլղարիա): Ա.Աղասին եւ Մ.Մալենա-Բերբերյանը հունվարի 19-ին անցկացրին իրենց երկրորդ հանդիպումները եւ հաղթելով մրցակիցներին` մտան երրորդ փուլ: Իսկ Դ.Նալբանդյանը այդ իրավունքը դեռ պետք է նվաճի. երկրորդ փուլի խաղը նա կանցկացնի իսպանացի Սանտյագո Վենտուրայի հետ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play