55 միլիոն ԱՄՆ դոլարով ավելացել է Հայաստանի ֆինանսավորման հնարավորությունը


55 միլիոն ԱՄՆ դոլարով ավելացել է Հայաստանի ֆինանսավորման հնարավորությունը

  • 18-08-2011 13:59:56   | Հայաստան  |  Տնտեսություն
Օգոստոսի 18-ի նիստի սկզբում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անդամներին տեղեկացրել է, որ նամակ է ստացել Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամից։ Ներկայացնելով մանրամասները, վարչապետն ասել է. «55 միլիոն ԱՄՆ դոլարով ավելացել է Հայաստանի Հանրապետության ֆինանսավորման հնարավորությունը, եւ դա առաջին հերթին պայմանավորված է մեր վարկային պորտֆելի որակով, ինչպես նաեւ կառավարման բարձր մակարդակով: Համաշխարհային բանկի կողմից կատարողականը •նահատվել է բարձր, եւ դա հնարավորություն է տվել Համաշխարհային բանկին արտոնյալ միջոցները, որ տրամադրվելու են Հայաստանի Հանրապետությանը, 55 միլիոն ԱՄՆ դոլարով ավելացնել: Ես, օգտվելով առիթից, ցանկանում եմ մեր կառավարության անունից շնորհակալություն հայտնել Համաշխարհային բանկի •րասենյակին, տարածաշրջանային ղեկավարին այն համա•ործակցության համար, որն առկա է եւ այն ջանքերի համար, որ Համաշխարհային բանկի թիմը ներդնում է, որ այդ ծրա•րերը Հայաստանի Հանրապետությունում հաջողությամբ իրականացվեն: Մեր ընթացիկ վերահսկողությունը եւ որոշ բացթողումների բացահայտումները չպետք է ստվեր գցեն ընդհանուր ծրա•րի վրա: Այդ բացահայտումները մեզ հնարավորություն են տվել մշտապես բարձրացնել Համաշխարհային բանկի հետ մեր համա•ործակցության մակարդակը: Արդյունքում, մենք ձեզ հետ միասին, ստանալով Համաշխարհային բանկի վերլուծությունը, մասնավորապես Համաշխարհային բանկի ԾԻԳ-երի աշխատանքի վերաբերյալ, ռազմավարական նոր որոշում ընդունեցինք, որ այդ ԾԻԳ-երն ինտե•րվեն մեր նախարարությունների հետ: Այդ ռազմավարությունը մշակվել էր, հաշվի առնելով Համաշխարհային բանկի զեկույցը, որ նրանք պատրաստել էին մեզ համար, եւ այդ զեկույցի շնորհիվ մենք էապես բարձրացնելու ենք եւ՛ Համաշխարհային բանկի ծրա•րերի, եւ՛ մեր կառավարման համակար•ի արդյունավետությունը: Հասկանալի է, որ մեզ, իհարկե, ժամանակ է պետք այդ ինտե•րացիան ամբողջությամբ ավարտելու համար, բայց այդ աշխատանքներն այսօր ընթացքի մեջ են, ինչպես նաեւ մենք ձեզ հետ միասին բարձրացնելու ենք այդ միջոցների բաշխման արդյունավետությունը: Մենք ձեզ հետ միասին, հիմա ունենալով շուրջ 305 մլն ԱՄՆ դոլարի պորտֆել, պետք է կարողանանք հստակեցնել այդ միջոցների օ•տա•ործման ժամանակացույցը: Համաշխարհային բանկի կողմից տրամադրվող այդ միջոցների համար ֆինանսական տարին սկսվում է հուլիսից, այսինքն` մենք ունենք որոշակի •ումարներ 2011-2012 թթ., 2012-2013 թթ. եւ 2013-2014 թթ. համար: Անհրաժեշտ է, որպեսզի մեր նախարարները մինչեւ սեպտեմբերի 1-ն ավարտեն իրենց բանակցությունները Համաշխարհային բանկի հետ եւ վարչապետին ներկայացնեն հստակ ժամանակացույց այդ միջոցների ծախսման ուղղությունների վերաբերյալ: Դա անհրաժեշտ է, քանզի մենք արդեն հստակ պատկերացում ունենք, որ 2012 թ. հուլիսից մենք ունենալու ենք շուրջ 122 մլն ԱՄՆ դոլար, եւ մենք կարող ենք 2012 թ. հուլիսից այս միջոցներն արդեն իրացնել: Դա նշանակում է, որ մինչեւ 2012 թ. հուլիսը դուք արդեն հստակ ժամանակացույց պետք է ունենաք եւ պայմանավորվածություն Համաշխարհային բանկի հետ, որ այդ միջոցների իրացումն սկսենք հենց հուլիսից: Դա նշանակում է, որ ծրա•իրը պետք է հստակեցվի, օբյեկտները, որոնք պետք է կառուցվեն, բոլոր նախնական փաստաթղթերը պետք է պատրաստ լինեն, համաձայնեցված լինեն բոլոր •երատեսչությունների հետ, եւ այդ ժամանակահատվածը մենք պետք է օ•տա•ործենք, որ այս նախապատրաստական բոլոր աշխատանքներն ավարտենք: Խոսքը •նում է ջրի, ոռո•ման համակար•ի, ճանապարհաշինարարության, առողջապահության, կրթության, •յուղատնտեսության, հարկային, մաքսային եւ ֆինանսական կառավարման ավտոմատացման ոլորտների մասին: Դրա համար այսօր մենք ֆիքսում ենք հանձնարարական թվարկված ոլորտների պատասխանատուներին, որ մինչեւ սեպտեմբերի ավարտն ինձ ներկայացվի արդեն հստակ ժամանակացույց ըստ այս ռազմավարության, որ մենք Համաշխարհային բանկի հետ հաստատել ենք»:
Նոյյան տապան  -   Տնտեսություն