ԱՆՑԿԱՑՎԵՑ ԲԻԼԻԱՐԴԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ <br />


ԱՆՑԿԱՑՎԵՑ ԲԻԼԻԱՐԴԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

  • 20-12-2004 20:44:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բիլիարդի Հայաստանի Ֆեդերացիայի ակումբում անցկացվեց «Մոսկովյան բուրգ» խաղաձեւի հանրապետական բաց առաջնությունը, որին մասնակցեցին Երեւանի, Գյումրիի, Վանաձորի, Էջմիածնի եւ Մասիսի 50 ներկայացուցիչներ: Սկզբում մասնակիցները մրցեցին կիսաօլիմպիական մրցակարգով. 2 պարտություն կրողը դուրս էր մնում հետագա պայքարից: Դրանից հետո որոշվեցին այն 8 բիլիարդիստները, որոնք օլիմպիական մրցակարգով որոշեցին հաղթողին: 4-օրյա հետաքրքիր մրցապայքարի եզրափակիչում, որն անցկացվեց դեկտեմբերի 20-ին, հանդիպեցին փորձառու Անդրանիկ Գրիգորյանը եւ երիտասարդ Արման Մեսրոպյանը: Հաշվով հաղթեց եւ Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճեց Մեսրոպյանը: Գրիգորյանը 2-րդն է, իսկ 3-րդ մրցանակակիր դարձավ Գուրգեն Մարտիրոսյանը: Հայաստանի բիլիարդի ֆեդերացիան չեմպիոնին` Արման Մեսրոպյանին, հանձնեց հատուկ մրցանակը` գավաթը: 1-8-րդ տեղերը գրաված մասնակիցներն ստացան պարգեւավճարներ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play