ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԵՔԻՋՅԱՆ. ԱՄԵՆ ՏԱՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ Է ՓՈԽՎՈՒՄ,<br /> ՔԱՆԻ ՈՐ ՈՉԻՆՉ ՉԱՐԱԾ ՄԱՐԴԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՆԱԽԱՐԱՐ<br />


ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԵՔԻՋՅԱՆ. ԱՄԵՆ ՏԱՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ Է ՓՈԽՎՈՒՄ,
ՔԱՆԻ ՈՐ ՈՉԻՆՉ ՉԱՐԱԾ ՄԱՐԴԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՆԱԽԱՐԱՐ

  • 19-01-2006 16:05:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայկական ազգային երաժշտության ակունքները շատ խորն են եւ հարուստ, սակայն այդ երաժշտությունը չի պրոպագանդվում, եւ ներկայիս սերունդը մեծանում է քրդական եւ թուրքական աղավաղված երաժշտության ներքո: Այս մասին ասաց Հայաստանի Պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը հունվարի 19-ին Մամուլի ազգային ակումբում կայացած հանդիպմանը: Այսօր բոլորը երգում են, նշեց մաեստրոն, բայց չես հասկանում, թե ի՞նչ են երգում, եւ Կոմիտասի, այլ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները մատուցվում են աղավաղված տարբերակով. «Այդ երգերի համար հսկայական գումարներ են ծախսվում, տեսահոլովակներ են նկարահանում, մինչդեռ հայկական ազգային երաժշտությունը այդպիսով մոռացության է մատնվում»: Պետական երգչախմբերն էլ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով չեն կարողանում իրենց արվեստը ներկայացնել հայ հանդիսատեսին: «Ազգային երաժշտությունը պահպանելու համար առաջին հերթին հարկավոր է պետական հովանավորություն, եթե պետությունը չաջակցի, ապա այս խառնաշփոթը կշարունակվի, եւ հետագա սերունդները չեն տարբերի հայկականը քրդականից»,- ընդգծեց մաեստրոն: Այդուհանդերձ, նշեց նա, կան երիտասարդներ, որոնք զբաղվում են դասական երաժշտությամբ, սակայն նրանք քիչ տոկոս են կազմում: Հովհաննես Չեքիջյանն անդրադարձավ նաեւ ՀՀ մշակույթի նախարարության եւ նախարարների ծավալած գործունեությանը: Մշակույթի նախարարությունը, ըստ նրա, հայտնի չէ ինչով է զբաղվում, մինչդեռ դա մի գերատեսչություն է, որին պետք է լրջորեն մոտենալ: Մշակույթի նախարարը, նրա համոզմամբ, պետք է կազմակերպչական ջիղ ունենա: «Ցանկալի է, որ նախարար ընտրվի մեկը, որը ազգի համար ինչ-որ բան է արել, սակայն պարտադիր չէ արվեստագետ լինի: Բայց Հայաստանում ոչինչ չարած մարդը դառնում է նախարար, դրա համար էլ ամեն տարի մշակույթի նախարար են փոխում»,- ընդգծեց մաեստրոն:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play