Պակիստանում պայթյունի հետեւանքով զոհվել է 40 հոգի


Պակիստանում պայթյունի հետեւանքով զոհվել է 40 հոգի

  • 20-08-2011 08:10:02   | Պակիստան  |  Հասարակություն
Պակիստանում Խայբեր շրջանի Ջամրուդ քաղաքի մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է 40 հոգի, 100-ից ավելի վիրավորվել են: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, վկայակոչելով տեղի իրավապահ մարմինները: Մզկիթում, ըստ տարբեր տվյալների, գտնվում էր 300-700 մարդ: Զոհվածների թիվը կարող է ավելանալ, քանի որ վիրավորները ծանր վիճակում են: Փրկարարները շարունակում են փլատակների տակից հանել մարդկանց: Այս պահին ոչ մեկ չի վերցրել պատասխանատվությունը կատարված ահաբեկչության համար:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play