ՓԵՏՐՎԱՐԻ ՍԿԶԲԻՆ ԿԱՄՓՈՓՎԵՆ «ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ»<br /> ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ<br />


ՓԵՏՐՎԱՐԻ ՍԿԶԲԻՆ ԿԱՄՓՈՓՎԵՆ «ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ»
ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

  • 18-01-2006 16:45:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Փետրվարի 4-ին կամփոփվեն Հայաստանի Թեքեյան Մշակութային միության (ՀԹՄՄ) հայտարարած «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխության արդյունքները եւ մրցանակներ կհանձնվեն 2004 թ. ստեղծված գործերի համար: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ՀԹՄՄ փոխնախագահ Սերգեյ Գալստյանը, մրցանակները բաշխվելու են ութ բնագավառներում` գեղարվեստական գրականություն, երաժշտություն, կերպարվեստ, թատրոն, ճարտարապետություն, գեղարվեստական լուսանկարչություն, հեռուստառադիոլրագրություն եւ հումանիտար գիտություններ: Միաժամանակ կամփոփվեն միության սահմանած «Արա եւ Մարալ» մրցանակաբաշխության արդյունքները: Այդ մրցանակը նախատեսված է մանուկների եւ դպրոցականների համար գրված լավագույն ստեղծագործություների համար: Ս. Գալստյանը նշեց, որ մրցանակաբաշխությանը մասնակցում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքում եւ Արցախում ապրող արվեստագետները: Յուրաքանչյուր անվանակարգում սահմանված են դրամական մրցանակներ` 1000-ական ԱՄՆ դոլար, որոնք հատկացվելու են միության ԱՄՆ-ի եւ Կանադայի կազմակերպությունների կողմից: «Վահան Թեքեյան» մրցանակը Թեքեյան Մշակութային միության սահմանել է 2004 թ.:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play