ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՀԱՆՁՆԵՑ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ<br /> ԱՐՎԵՍՏԻ ՈԼՈՐՏԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ<br />


ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՀԱՆՁՆԵՑ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ
ԱՐՎԵՍՏԻ ՈԼՈՐՏԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ

  • 18-01-2006 16:15:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հունվարի 18-ին պետական մրցանակներ հանձնեց գրականության եւ արվեստի բնագավառի ստեղծագործողներին: Երաժշտության բնագավառում 2005 թ. պետական մրցանակը հանձնվեց Հրաչյա Մելիքյանին` «Եռակոնցերտ» ստեղծագործության համար, կերպարվեստի բնագավառում պետական մրցանակ ստացավ քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը` «Համո Սահյան» հուշարձանի համար, գրականության եւ հրապարակախոսության բնագավառում պետական մրցանակը շնորհվեց բանաստեղծ Հենրիկ Էդոյանին` «3 օր առանց ժամանակի» գրքի համար: Գրականության եւ հրապարակախոսության ոլորտների հանձնախմբի նախագահ, Հայաստանի Գրողների միության Լեւոն Անանյանը հայտարարեց, որ Հայաստանում հաղթահարվել է հրատարակչական ճգնաժամը: Վերջին մի քանի տարիներին տարեկան Հայաստանում հրատարակվում է շուրջ 1500 անուն գիրք, դրանց մեկ երրորդը կազմում է գեղարվեստական գրականությունը` ներառյալ հրապարակախոսությունը: 2005 թ. պետական մրցանակներ չշնորհվեցին ճարտարապետության եւ քաղաքաշինության, թատերական եւ կինոարվեստի բնագավառներում: Մրցանակների հանձնման պաշտոնական արարողության ավարտին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհակալություն հայտնեց հանձնախմբերին խստապահանջության համար: Ըստ նրա, պետական մրցանակի պետք է արժանան ինքնատիպ, նոր խոսք ասած ստեղծագործողները, հակառակ դեպքում կարժեզրկվի պետական մրցանակը: Ի պատասխան անվանակարգերի շրջանակը ընդլայնելու առաջարկի` ՀՀ նախագահը նշեց, որ գուցե իմաստ ունի քննարկել որոշ ոլորտներում ոչ թե տարին մեկ, այլ երկու տարին մեկ անգամ մրցանակներ շնորհելու հարցը: Ըստ Ռոբերտ Քոչարյանի, փոքր երկրում դժվար է մեկ տարում գտնել մրցանակի արժանի աշխատանք, օրինակ` ճարտարապետության բնագավառում: ՀՀ նախագահը դիմեց հանձնախմբերին` անվանակարգերի կամ մրցանակների ներկայացվելիք աշխատանքների ժամկետը ընդլայնելու վերաբերյալ առաջարկներ ներկայացնել, որոնք կքննարկվեն եւ որոշումներ կկայացվեն:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play