«ԹՌՉՆԻ ԿԵՂԾ ԺԱՆՏԱԽՏԻ» ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՎԱՐՏՎԵՆ<br /> ՄԻՆՉԵՎ ԱՅՍ ԱՄՍՎԱ ՎԵՐՋԸ<br />


«ԹՌՉՆԻ ԿԵՂԾ ԺԱՆՏԱԽՏԻ» ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՎԱՐՏՎԵՆ
ՄԻՆՉԵՎ ԱՅՍ ԱՄՍՎԱ ՎԵՐՋԸ

  • 10-01-2006 20:05:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ պետական անասնաբուժական տեսչության պետ Գրիշա Բաղիյանը հերքեց Հայաստանի Առաջադիմական կուսակցության տարածած տեղեկությունն այն մասին, թե Արարատի մարզի Հովտաշատ գյուղում «թռչնի գրիպից» հնդուհավ է սատկել: Նրա խոսքերով, այդ գյուղում օրերս հայտնաբերվել է «թռչնի կեղծ ժանտախտի» դեպք, որի պատճառով մի քանի հավեր են սատկել: Տեսչության պետը «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց, որ Հայաստանի` Թուրքիային սահմանամերձ բնակավայրերի գյուղացիական տնտեսություններում այդ հիվանդության դեմ ընտանի թռչունների պատվաստման ներկայումս տարվող աշխատանքները կավարտվեն մինչեւ հունվարի 20-ը, իսկ ամբողջ հանրապետությունում` մինչեւ նույն ամսվա վերջը:
Նոյյան տապան  -   Հասարակություն