ՌԱԶՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ՀԱՑԱԴՈՒԼԸ<br />


ՌԱԶՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ՀԱՑԱԴՈՒԼԸ

  • 10-01-2006 19:50:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Անցած տարվա օգոստոսի 12-ից հացադուլ հայտարարած Ռազմիկ Սարգսյանը, որը մեղադրվում է սպանության մեջ, հունվարի 9-ին դադարեցրել է հացադուլը: Այդ որոշումը նա ընդունել է հաշվի առնելով հասարակության, փաստաբանների, իր ընկերներ Մուսա Սերոբյանի եւ Արայիկ Զալյանի կոչը: Ըստ փաստաբանների, Ռ.Սարգսյանը ապաքինվելուց հետո լրագրողների համար կանի հատուկ հայտարարություն: Հիշեցնենք, որ շարքային զինծառայողներ Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը եւ Արայիկ Զալյանը մեղադրվում են ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի մերձակայքում տեղակայված զորամասի շարքային զինծառայողներ Մովսես Մկրտումյանի եւ Ռոման Եղիազարյանի սպանության մեջ, սակայն չեն ընդունում ներկայացված մեղադրանքը: Ներկայումս նրանց վերաքննիչ բողոքի քննությունը ընթանում է ՀՀ Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանում:
Նոյյան տապան  -   Հասարակություն