ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ<br /> ԿԱՐԳԸ<br />


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ
ԿԱՐԳԸ

  • 29-12-2005 17:45:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 29-ի նիստում ընդունել է Սյունիքի մարզի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի հաստատման եւ այդ հուշարձանների տեղափոխման կարգի մասին որոշումներ: Ինչպես լրագրողներին հայտնեց ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արտյոմ Գրիգորյանը, Սյունիքի մարզի հուշարձանների ցանկի հաստատումից հետո հստակորեն կարելի է ասել, որ ամբողջ Հայաստանի տարածքում կա 23 հազար 459 հուշարձան: Ըստ Ա. Գրիգորյանի, Հայաստանի տարածքային նոր բաժանմամբ մարզերի ստեղծման արդյունքում անհրաժեշտություն էր առաջացել հուշարձանների ցանկը կազմել ըստ մարզերի: Բացի այդ, վերջին ցուցակները հաստատվել էին 1983 թ., եւ այդ ընթացքում հայտնաբերված բազմաթիվ պատմամշակութային հուշարձանների գրանցման անհրաժեշտություն կար: Ա. Գրիգորյանը նշեց նաեւ, որ հուշարձանների տեղափոխման կարգը հիմնականում վերաբերում է Երեւանին, քանի որ, նրա խոսքերով, «քաղաքի կենտրոնը բուռն զարգացման մեջ է»:
Նոյյան տապան  -   Մշակույթ