ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐՈՎ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ<br /> «ՉԻՊՈԼԱՏԱՍ» ՄԱՆԿԱԿԱՆ ԹԱՏԵՐԱԽՈՒՄԲԸ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐՈՎ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ
«ՉԻՊՈԼԱՏԱՍ» ՄԱՆԿԱԿԱՆ ԹԱՏԵՐԱԽՈՒՄԲԸ

  • 15-12-2005 17:10:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում Բրիտանական խորհրդի հրավերով Երեւան ժամանած անգլիական «Չիպոլատաս» թատերախումբը դեկտեմբերի 14-15-ը ներկայացումներով է հանդես եկել Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնում: Ինչպես դեկտեմբերի 15-ի ասուլիսում նշեց Բրիտանական խորհրդի մշակույթի բաժնի պատասխանատու Լուսինե Կիրակոսյանը, «Բրիտանական խորհուրդը` Հայաստանի մանուկներին» խորագրի ներքո թատերախումբը ներկայացրել է երկու բարեգործական միջոցառում, որոնց մասնակցել են 11-14 տարեկան 300 հայ երեխաներ` Երեւանի մանկատներից, դպրոցներից եւ կրթական այլ օջախներից: Բրիտանացի երեք երիտասարդները` Սեմը, Տրիստանը եւ Ջասպերը, «Չիպոլատաս»-ը հիմնել են 1992 թ.: Խմբի երեք անդամները, որոնք մանկության ընկերներ են, 13 տարիների ընթացքում աշխատել են ինքնուրույն` առանց ռեժիսորի եւ ղեկավարի: Նրանք իրենք են գրել պիեսների սցենարները եւ իրենք էլ բեմադրել դրանք: Թատերախմբի Ներկայացումներում միավորված են երաժշտական, թատերական եւ պարային ժանրերը: Բացի այդ, հեղինակները, որոնք նաեւ տաղանդավոր ծաղրածուներ են, ներկայացումների ընթացքում օգտագործում են ակորդեոնի հնչողությամբ զանազան ռիթմեր, որոնք ավելի պատկերավոր են դարձնում պիեսները: Շատ հաճախ բեմադրություններին մասնակցում են նաեւ մանուկները: «Չիպոլատաս» թատերախումբը գոյության 13 տարիների ընթացքում հյուրախաղերով է հանդես եկել աշխարհի 35 երկրներում: Երեւանյան հյուրախաղերից առաջ խումբը ուղիղ մեկ ամիս ներկայացումներ է տվել Ճապոնիայում:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play