«ԳԱՆՁԱՍԱՐԸ» ԵՎ «ԵՐԵՎԱՆ ՅՈՒՆԱՅԹԵԴ»-Ը ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ<br /> ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲՈՒՄ<br />


«ԳԱՆՁԱՍԱՐԸ» ԵՎ «ԵՐԵՎԱՆ ՅՈՒՆԱՅԹԵԴ»-Ը ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲՈՒՄ

  • 14-12-2005 19:25:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Գանձասար» եւ «Երեւան Յունայթեդ» ակումբները գրավոր դիմել են ՀՖՖ գործադիր կոմիտեին` խնդրելով թույլատրել «Գանձասար» եւ «Երեւան Յունայթեդ» թիմերի մասնակցությունը առաջնության բարձրագույն խմբում: Այս մասին Հայաստանիֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի դեկտեմբերի 14-ի նիստում հայտնել է ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Նա տեղեկացրել է նաեւ, որ նշված ակումբները գրավոր հավաստիացրել են, որ իրենք ի զորու են լուծելու առաջնությանը մասնակից իրենց թիմերի ֆինանսական խնդիրները: Երկարատեւ քննարկումից հետո ՀՖՖ գործադիր կոմիտեն միաձայն որոշել է «Գանձասար» եւ «Երեւան Յունայթեդ» թիմերին թույլատրել հանդես գալ ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմում: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Մամուլի քարտուղարությունից, նիստում քննարկվել են նաեւ մրցավարության բարելավմանը եւ ՀՖՖ ակումբների արտոնագրման կարգին վերաբերող հարցեր:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play