ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ «ՊՈԵՏԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ» ՖԻԼՄԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ<br /> ՊՐԵՄԻԵՐԱՆ ԿԿԱՅԱՆԱ ՌՈՏԵՐԴԱՄԻ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ<br />


ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ «ՊՈԵՏԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ» ՖԻԼՄԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ
ՊՐԵՄԻԵՐԱՆ ԿԿԱՅԱՆԱ ՌՈՏԵՐԴԱՄԻ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ

  • 12-12-2005 19:15:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հարություն Խաչատրյանի «Պոետի վերադարձը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա 2006 թ. հունվարի 25-ից փետրվարի 20-ը Ռոտերդամում կայանալիք կինոփառատոնի ընթացքում: Անմիջապես դրանից հետո կինոնկարը կներկայացվի երկու` սկանդինավյան եւ ասիական բարձրակարգ փառատոններում: Ֆիլմի սկանդինավյան պրեմիերան կկայանա հունվարի 27-ից փետրվարի 6-ը անցկացվելիք Գյոթերբորգի միջազգային կինոփառատոնում, իսկ ասիականը` հունվարի 20-30-ը Թեհրանում կայանալիք «Ֆաջըր» միջազգային կինոփառատոնում: Հայտնելով այս մասին դեկտեմբերի 12-ի ասուլիսում, Հարություն Խաչատրյանը նշեց, որ բացի այս երեք կինոփառատոններից, ֆիլմը հրավերներ ունի նաեւ այլ միջազգային փառատոններից: Սակայն ամեն ինչ չէ, որ լավ է, քանի որ չի հաջողվում կինոնկարի պատճենահանման գործը, մինչդեռ այդ երեք կինոփառատոններն անցկացվելու են գրեթե միաժամանակ: Ֆիլմը պատմում է 19-20-րդ դարերի հայ մշակույթի ճանաչված գործիչներից մեկի` պոետ եւ փիլիսոփա աշուղ Ջիվանու մասին, որի միջոցով էլ հեղինակը կարողացել է վերհանել այսօրվա Հայաստանի պատկերը:
Նոյյան տապան  -   Մշակույթ