ԵԱՀԿ-Ի ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է<br /> ՕՐՀՈՒՍԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ<br /> ԵՐԿՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑ<br />


ԵԱՀԿ-Ի ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է
ՕՐՀՈՒՍԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ
ԵՐԿՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑ

  • 06-12-2005 17:50:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԵԱՀԿ-ի Երեւանյան գրասենյակի, «Բնապահպանության հանրային տեղեկատվական «Օրհուս» կենտրոն»-ի եւ «Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոն» ՀԿ-ի կողմից փաստաբանների եւ դատավորների համար կազմակերպվել էր 2-օրյա դասընթաց «Հասարակության համար բնապահպանական հարցերի վերաբերյալ արդարադատության մատչելիությունը» թեմայով: Դասընթացի ավելի քան 40 մասնակիցներին, որոնց թվում կային փաստաբաններ, դատավորներ, ՀՀ կառավարության, Գլխավոր դատախազության, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ներկայացվել են Օրհուսի կոնվենցիայի հիմնական սկզբունքները: Ինչպես նշված է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակից «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրությունում, դասըթնացն ուղղված էր Օրհուսի կոնվենցիայի դրույթների կատարման ոլորտում մասնակիցների կարողությունները ամրապնդելուն եւ բնապահպանության ոլորտում որոշումների կայացման գործընթացում հասարակության մասնակցության անհրաժեշտության մասին իրազեկելուն:
Նոյյան տապան  -   Հասարակություն