Լիմոժում մեկնարկել է Հայկական մշակութային միամսյակը<br />


Լիմոժում մեկնարկել է Հայկական մշակութային միամսյակը

  • 26-01-2009 19:19:00   | Ֆրանսիա  |  Մշակույթ
ԼԻՄՈԺ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Լիմոժ քաղաքի գրադարանում բացված «Հայաստան. Քրիստոնյա երկիր Կովկասում» ցուցահանդեսով մեկնարկել է Հայկական մշակութային միամսյակը: Ցուցահանդեսը հին ու ժամանակակից քարտեզների, գեղարվեստական ու կիրառական իրերի, արխիվային ու նոր լուսանկարների, հնատիպ հրատարակությունների ու նոր ժամանակների մասին պատմող նյութերով ներկայացնում է Հայաստանի անցյալն ու ներկան, այնտեղ բնակվող մարդկանց` հայերի ու ազգային փոքրամասնությունների առօրյան: Հայկական մշակութային միամսյակն ընդգրկում է դասական ու ժամանակակից երաժշտության համերգներ, ասմունք, հայկական թեմաներով ֆրանսիական գեղարվեստական ու վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ, Հայաստանի ու հայ ժողովրդի մասին բանախոսություններ եւ կլոր սեղաններ: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, միամսյակը կազմակերպվել է Լիմոժի քաղաքային իշխանությունների աջակցությամբ եւ «Կովկաս-Հայաստան պլյուս» հասարակական կազմակերպության ջանքերով: Մոտ 140 հազար բնակիչ ունեցող Լիմոժը Լիմուզին շրջանի վարչական կենտրոնն է, որը հայտնի է համաշխարհային հռչակ ունեցող իր հախճապակիով: Լիմոժում թեեւ գրեթե հայեր չկան, սակայն վերջին տարիներին տեղի հասարակությունը, համալսարանական ու ուսանողական շրջանակները, ինչպես նաեւ ագրարային սեկտորը սկսել են հետաքրքրություն ցուցաբերել Հայաստանի նկատմամբ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play