Լիմոժում մեկնարկել է Հայկական մշակոյթային միամսեակը<br />


Լիմոժում մեկնարկել է Հայկական մշակոյթային միամսեակը

  • 26-01-2009 19:19:00   |   |  Մշակոյթ
ԼԻՄՈԺ, 26 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 23-ին Ֆրանսիայի Լիմոժ քաղաքի գրադարանում բացուած «Հայաստան. Քրիստոնեայ երկիր Կովկասում» ցուցահանդեսով մեկնարկել է Հայկական մշակոյթային միամսեակը: Ցուցահանդէսը հին ու ժամանակակից քարտեզների, գեղարուեստական ու կիրառական իրերի, արխիւային ու նոր լուսանկարների, հնատիպ հրատարակութիւնների ու նոր ժամանակների մասին պատմող նիւթերով ներկայացնում է Հայաստանի անցեալն ու ներկան, այնտեղ բնակուող մարդկանց` հայերի ու ազգային փոքրամասնությունների առօրեան: Հայկական մշակոյթային միամսեակն ընդգրկում է դասական ու ժամանակակից երաժշտութեան համերգներ, ասմունք, հայկական թեմաներով ֆրանսիական գեղարուեստական ու վաւերագրական ֆիլմերի ցուցադրություններ, Հայաստանի ու հայ ժողովրդի մասին բանախօսութիւններ եւ կլոր սեղաններ: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութիւնից, միամսեակը կազմակերպուել է Լիմոժի քաղաքային իշխանութիւնների աջակցութեամբ եւ «Կովկաս-Հայաստան պլիւս» հասարակական կազմակերպութեան ջանքերով: Մօտ 140 հազար բնակիչ ունեցող Լիմոժը Լիմուզին շրջանի վարչական կենտրոնն է, որը յայտնի է համաշխարհային հռչակ ունեցող իր հախճապակիով: Լիմոժում թէեւ գրեթէ հայեր չկան, սակայն վերջին տարիներին տեղի հասարակութիւնը, համալսարանական ու ուսանողական շրջանակները, ինչպէս նաեւ ագրարային սեկտորը սկսել են հետաքրքրութիւն ցուցաբերել Հայաստանի նկատմամբ:
  -   Մշակոյթ