Հայաստանի առաջնության արդյունքներով որոշվեց ազատ ըմբշամարտի<br /> հավաքականի կազմը<br />


Հայաստանի առաջնության արդյունքներով որոշվեց ազատ ըմբշամարտի
հավաքականի կազմը

  • 26-01-2009 13:54:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 23-25-ին Երեւանում անցկացվեց ազատ ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցեցին ավելի քան 100 մարզիկներ: Ըստ քաշայն կարգերի չեմպիոններ դարձան Ժիրայր Հովհաննիսյանը (66 կգ, Վանաձոր), Սուրեն Մարկոսյանը (74 կգ, Գառնի), Միհրան Ջաբուրյանը (55 կգ), Արթուր Առաքելյանը (66 կգ), Հարություն եւ Էդգար Ենոքյան եղբայրները (84 կգ եւ 96 կգ) եւ ծանր քաշային Վահան Գրիգորյանը (բոլորն էլ Երեւան): Առաջնության արդյունքներով որոշվեց ազատ ըմբշամարտի հավաքականի կազմը, որը կնախապատրաստվի Վիլնյուսում ապրիլի 1-ին մեկնարկելիք Եվրոպայի առաջնությանը:
Նոյյան տապան  -   Սպորտ