Հայաստանի երիտասարդական հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի թիմին


Հայաստանի երիտասարդական հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի թիմին

  • 08-06-2011 16:56:39   | Հայաստան  |  Սպորտ
Հունիսի 7-ին Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կայացավ ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպումը: Խաղի սկզբից առավելությունը հայ ֆուտբոլիստներինն էր, եւ արդեն 3-րդ րոպեին Էդգար Մալաքյանը բացեց խաղի հաշիվը: 23-րդ րոպեին Արտակ Ալեքսանյանը ստացավ կարմիր քարտ` Հայաստանի հավաքականին թողնելով 10 հոգով: Առաջին խաղակեսն ավարտվեց 1-0 հաշվով: Հանդիպման երկրորդ խաղակեսում՝ 50-րդ րոպեին, Էդգար Մալաքյանը խփեց երկրորդ գոլը, իսկ 77-րդ րոպեին հաշիվը դարձավ 3-0` Հովհաննես Հովհաննիսյանի հիանալի հարվածի շնորհիվ: 2 րոպե անց հյուրերին հաջողվեց գրավել Հայաստանի հավաքականի դարպասը. հյուրերից աչքի ընկավ Ստեֆան Նիկոլիչը: Իսկ խաղն ավարտվեց 4-1 հաշվով. 82-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Վալտեր Պողոսյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play