Արվեստագետների գնահատմամբ, մշակույթի զարգացման համար<br /> անհրաժեշտ է միմիայն պետության աջակցությունը<br />


Արվեստագետների գնահատմամբ, մշակույթի զարգացման համար
անհրաժեշտ է միմիայն պետության աջակցությունը

  • 19-12-2008 16:30:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Մենք իրավունք չունենք հենց այնպես նայել մշակույթի զարգացման այս կամ այն փուլին, այլ պետք է զգոն լինենք բոլոր ժամանակներում էլ»: Դեկտեմբերի 19-ի ասուլիսում նման կարծիք հայտնեց ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթեւոսյանը: Նրա խոսքերով, եթե խորհրդային տարիներին Հայաստանի համար շատ կարեւոր էր ազգային գաղափարախոսության պահպանումը արվեստում, ապա անկախացումից հետո այդ գաղափարախոսության վրա սկսեցին քիչ ուշադրություն դարձնել, ինչի արդյունքում այսօր «արվեստում ունենք այն, ինչ ունենք»: Արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը նշեց, որ երաժշտության ասպարզեում այդ բացը ավելի նկատելի է, քանի որ ամեն օր «ծնվում են նոր աստղեր, որոնք ընդհանրապես կապ չունեն երաժշտության հետ»: Կոմպոզիտորի խոսքերով, առաջնահերթ պետք է վերականգնվեն գեղարվեստական խորհուրդները, որոնք կարողանան լավը տարանջատել վատից: Արվեստագետների գնահատմամբ, մշակույթի զարգացման համար անհրաժեշտ է միմիայն պետության աջակցությունը: «Այս վիճակին հասել ենք ֆինանսական միջոցների բացակայությունից, քանի որ այսօր շատ խրախուսողներ բան չեն հասկանում արվեստից, ավելի շատ առեւտրից են հասկանում, ու պահանջում են այնքան, ինչքան որ հասկանում են»,- նշեցին նրանք: Ռ.Մաթեւսոյանը նաեւ ընդգծեց, որ այսօր իհարկե կան այնպիսի երգիչներ, որոնք պրոֆեսիոնալ են, սակայն ֆինանսական պայմաններից ելնելով ստիպված են բավարարել հանդիսատեսի պահանջները: «Ամանորի նախաշեմին իշխանություններին կմաղթեմ, որ գուրգուրեն իրենց մշակույթը, այնպես մտածեն մշակույթի մասին, ինչպես մտահոգված են իրենց զավակների ապագայի համար, նկատեն յուրաքանչյուրին այնպես, ինչպես նկատում են իրենց հարազատներին»,- ասաց Ռ.Մաթեւոսյանը: Իսկ Մ.Վարդազարյանն էլ ցանկացավ «մտքի, հոգու եւ զգացմունքի առողջություն»:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play