ԿԲ-ն վերագրանցել է «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ին<br />


ԿԲ-ն վերագրանցել է «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ին

  • 03-12-2008 16:22:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ին տրամադրել «Մանի Գրամ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն, իսկ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ին` «Իքսպրեսս Մանի» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն: Ըստ ՀՀ ԿԲ-ի հասարակայնության հետ կապերի ծառայության, ԿԲ-ի խորհուրդը վերագրանցել եւ լիցենզիաներ է տրամադրել «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ին եւ «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ին: «ՊԱԲ» ՍՊԸ-ին տրամադրվել է գրավատան կազմակերպման լիցենզիա, «ՍԱՍ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ փոխանակման կետի թիվ 4 մասնաճյուղին, «ՌՈՒԶՎԻԳ» ՍՊԸ-ին եւ «Արսինե Թրեյդ» ՍՊԸ-ին` արտարժույթի առուվաճառք իրականացնելու լիցենզիաներ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play