Հայաստանում իրավաբանական անձանց թիվը մեկ տարում աճել է<br /> 4,9%-ով, իսկ անհատ ձեռնարկատերերինը` 33%-ով<br />


Հայաստանում իրավաբանական անձանց թիվը մեկ տարում աճել է
4,9%-ով, իսկ անհատ ձեռնարկատերերինը` 33%-ով

  • 02-12-2008 14:32:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի պետական ռեգիստրի գործակալության տվյալներով, 2008թ.-ի հունվար-հոկտեմբերին գրանցվել են 3 հազ. 106 առեւտրային իրավաբանական անձինք եւ 15 հազ. 286 անհատ ձեռնարկատերեր, որոնց ընդհանուր թիվը 2008թ.-ի նոյեմբերի 1-ի դրությամբ կազմել է, համապատասխանաբար, 58 հազ. 832 եւ 64 հազ. 502: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2007թ.-ի նոյեմբերի 1-ի դրությամբ գրանցված են եղել 56 հազ. 60 իրավաբանական անձինք եւ 48 հազ. 501 անհատ ձեռնարկատերեր: Մեկ տարվա ընթացքում իրավաբանական անձանց թիվն աճել է 4,9%-ով, իսկ անհատ ձեռնարկատերերինը` 33%-ով: 2008թ.-ի հունվար-հոկտեմբերին լուծարվել են 819 իրավաբանական անձինք եւ 1 հազ. 256 անհատ ձեռնարկատերեր: 2008թ.-ի հունվար-հոկտեմբերին գրանցված 3 հազ. 106 իրավաբանական անձինք կատարել են 17 մլրդ 964,97 մլն դրամի (մոտ 58 մլն 736 հազ. ԱՄՆ դոլար) ներդրումներ: Օտարերկրյա ներդրումներով հիմնված 315 ձեռնարկություններում կատարվել են 9 մլրդ 163,05 մլն դրամի ներդրումներ, որոնցից միայն օտարերկրյա իրավաբանական անձանց եւ քաղաքացիների կողմից հիմնադրված 187 ձեռնարկություններում` 7 մլրդ 103,51 մլն դրամի, իսկ 128 համատեղ ձեռնարկություններում` 2 մլրդ 59,53 մլն դրամի ներդրումներ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play