ԴԵԼԻՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԸՆԿԵՐԱԿԱՆ ՄՐՑԱՄԱՐՏ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԵՎ<br /> ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ<br />


ԴԵԼԻՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԸՆԿԵՐԱԿԱՆ ՄՐՑԱՄԱՐՏ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԵՎ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ

  • 28-11-2008 17:02:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը Դելիում կանցկացվի Հնդկաստանի եւ Հայաստանի մինչեւ 21 տարեկան շախմատիստների ընկերական մրցամարտը: Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Զավեն Անդրեասյանը, Հրանտ Մելքումյանը, Ավետիք Գրիգորյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը: Մրցաշարի մասնակիցները յուրաքանչյուր օր կխաղան երեքական պարտիա: Հայաստանի հավաքականը Դելի մեկնեց նոյեմբերի 28-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ