ՀԱՅԱՍՏԱՆԻ 9 ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐ ԼԻՎԵՐՊՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ<br /> ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ 9 ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐ ԼԻՎԵՐՊՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ
ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

  • 03-11-2008 15:54:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 3-ին Անգլիայի Լիվերպուլ քաղաք մեկնեց Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականը: Գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի ղեկավարությամբ թիմը կմասնակցի նոյեմբերի 5-ին մեկնարկող Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են 9 բռնցքամարտիկներ` Հովհաննես Դանիելյանը (48 կգ), Արթուր Գրիգորյանը (54 կգ), Ազատ Հովհաննիսյանը (57 կգ), Արա Պուլուզյանը (60 կգ), Էդվարդ Համբարձումյանը (64 կգ), Սամվել Մաթեւոսյանը (69 կգ), Անդրանիկ Հակոբյանը (75 կգ), Դերենիկ Գիժլարյանը (81 կգ) եւ Ցոլակ Անանիկյանը (91 կգ):
Նոյյան տապան  -   Սպորտ