ՏԱՐԵՍԿԶԲԻՑ<br /> ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԳՆԵՐԸ 4,9%-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ<br />


ՏԱՐԵՍԿԶԲԻՑ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԳՆԵՐԸ 4,9%-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ

  • 31-10-2008 14:04:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում սպառողական գների ինդեքսը 2008թ.-ի հոկտեմբերին 2007թ.-ի դեկտեմբերի համեմատ կազմել է 104,9%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) 102,7%, ոչ պարենային ապրանքներինը` 104,4%, իսկ ծառայությունների սակագներինը` 109,5%: ՀՀ Ազգային վիճագրական ծառայության տվյալներով, 2008թ.-ի հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0,7% գնաճ, ընդ որում, սեպտեմբեր-հոկտեմբերին ընդհանուր գնաճը կազմել է 1,2%: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գները 2008թ.-ի հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ աճել են 1,6%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում եւ ծառայությունների ոլորտում գրանցվել է գների եւ սակագների, համապատասխանաբար, 0,8% եւ 0,2% գնանկում: 2008թ.-ի հունվար-հոկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0,5%, ինչը 0,2 տոկոսային կետով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված համապատասխան ցուցանիշը (0,3%): 2008թ.-ի հոկտեմբերին 2007թ.-ի հոկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 108,6%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)` 108,3%, ոչ պարենային ապրանքներինը` 106,5%, ծառայությունների սակագներինը` 110,3%, իսկ հունվար-հոկտեմբերին 2007թ.-ի հունվար-հոկտեմբերի համեմատ, համապատասխանաբար, 109,6%, 111,2, 105,8 եւ 108,6%:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play