ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁՅՈՒԴՈՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔ Է<br /> ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁՅՈՒԴՈՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔ Է
ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ

  • 10-01-2008 16:35:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 10-24-ին Աբովյան քաղաքում ուսումնամարզական հավաք է անցկացնում Հայաստանի ձյուդոյի հավաքականը: Մարզումներում ընդգրկված է 22 մարզիկ եւ 3 մարզիչ: Հունվարի 25-ին հավաքականը կմեկնի Թբիլիսի, ուր կմասնակցի միջազգային վարկանիշային խոշոր մրցաշարի: Ներկա դրությամբ Հայաստանի ձյուդոյիստներից Պեկին-2008-ի օլիմպիական ուղեգիր է նվաճել միայն Արմեն Նազարյանը (66 կգ, Հրազդան):
Նոյյան տապան  -   Սպորտ