ԿՈՍՈՎՈՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ ԿՀՌՉԱԿԻ ՓԵՏՐՎԱՐԻՆ<br />


ԿՈՍՈՎՈՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ ԿՀՌՉԱԿԻ ՓԵՏՐՎԱՐԻՆ

  • 09-01-2008 16:15:00   | Ճապոնիա  |  Միջազգային
ՏՈԿԻՈ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իր պարտականություններն ստանձնող Կոսովոյի նոր վարչապետ Հաշիմ Տաչին համարում է, որ Սերբիայից այդ երկրամասի անկախությունը միակողմանի կարգով կհռչակվի արդեն փետրվարի առաջին կեսին: Նա այդ մասին հայտարարել է ճապոնական «Ասախի» թերթին տված հարցազրույցում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: «Մենք այլեւս չենք կարող ձգձգել անկախությունը: Դա տեղի կունենա չորս-հինգ շաբաթվա ընթացքում»,- ասել է Տաչին: «Մեր կառավարությունը ձգտում է անկախության որպես ժողովրդավարական ինքնիշխան պետություն` ԱՄՆ-ի եւ Եվրոպական միության հետ գործողությունների լիակատար կոորդինացման հիման վրա: Միացյալ Նահանգները եւ ԵՄ երկրները անհապաղ կճանաչեն մեր անկախությունը»,- ավելացրել է նա: Սպասվում է, որ այսօր Կոսովոյի խորհրդարանը կհաստատի Տաչիի գլխավորած նոր կառավարության կազմը, որը գլխավորում է Դեմոկրատական կուսակցությունը: Վերջինս հաղթել էր անցած տարվա նոյեմբերին երկրամասում տեղի ունեցած ընտրություններում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play