ՊԱՐԶՎԵԼ Է ԹՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ՎՐԱ ԱՎԱԶԱԿԱՅԻՆ<br /> ՀԱՐՁԱԿՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԻ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ<br />


ՊԱՐԶՎԵԼ Է ԹՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ՎՐԱ ԱՎԱԶԱԿԱՅԻՆ
ՀԱՐՁԱԿՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԻ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ

  • 25-12-2007 19:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 21-ին, ժամը 21.15-ի սահմաններում Երեւանի Թումանյանի 29 հասցեում գտնվող փոխանակման կետ է ներխուժել մի անծանոթ, «Նագան» տեսակի խլացուցիչով ատրճանակը պահել փոխանակման կետի տնօրենի գլխին եւ դրամ պահանջել: Ինչպես նշվում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջում զետեղված հաղորդագրության մեջ, տնօրենին հաջողվել է զենքը խլել ավազակային հարձակում կատարած անձի ձեռքից, ինչպես նաեւ հետապնդել եւ բռնել: «Զինաթափման» ժամանակ հնչել են կրակոցներ, հարձակվողը վիրավորվել է եւ տեղափոխվել Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Պարզվել է հարձակում կատարած անձը` Աբովյան քաղաքի բնակիչ Յուրի Դադիյանն է:
Նոյյան տապան  -   Հասարակություն