ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԻՆՉԵՎ 2008 Թ.-Ի ՀՈԿՏԵՄԲԵՐԸ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ<br /> ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՄԱՄԲ ԿՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԻ 2464 ՎԵՐԵԼԱԿ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԻՆՉԵՎ 2008 Թ.-Ի ՀՈԿՏԵՄԲԵՐԸ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՄԱՄԲ ԿՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԻ 2464 ՎԵՐԵԼԱԿ

  • 24-12-2007 19:40:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարությունը 3 մլրդ դրամ է հատկացրել Երեւանի վերելակային տնտեսության վերականգնման եւ անվտանգ շահագործման աշխատանքները կազմակերպելու նպատակով: Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը դեկտեմբերի 24-ի ասուլիսում հայտնեց, որ վերելակային պարկի արդիականացման ծրագիրը մայրաքաղաքի տարբեր համայնքներում արդեն մեկնարկել է. մինչեւ տարեվերջ կավարտվեն մոտ 400 վերելակների վերանորոգման աշխատանքները: Քաղաքապետի խոսքերով, պետբյուջեի միջոցներով ընդհանուր առմամբ կհիմնանորոգվի 2464 վերելակ: Վերանորոգման աշխատանքները ամբողջությամբ կավարտվեն 2008թ.-ի հոկտեմբերին:
Նոյյան տապան  -   Հասարակություն