ԵՐԵՒԱՆՈՒՄ ՄԻՆՉԵՒ 2008 Թ.-Ի ՀՈԿՏԵՄԲԵՐԸ ՊԵՏԲԻՒՋԷԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ<br /> ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՄԱՄԲ ԿԸ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒԻ 2464 ՎԵՐԵԼԱԿ<br />


ԵՐԵՒԱՆՈՒՄ ՄԻՆՉԵՒ 2008 Թ.-Ի ՀՈԿՏԵՄԲԵՐԸ ՊԵՏԲԻՒՋԷԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՄԱՄԲ ԿԸ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒԻ 2464 ՎԵՐԵԼԱԿ

  • 24-12-2007 19:40:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարութիւնը 3 մլրդ դրամ է յատկացրել Երեւանի վերելակային տնտեսութեան վերականգնման եւ անվտանգ շահագործման աշխատանքները կազմակերպելու նպատակով: Երեւանի քաղաքապետ Երուանդ Զախարյանը դեկտեմբերի 24-ի ասուլիսում յայտնեց, որ վերելակային պարկի արդիականացման ծրագիրը մայրաքաղաքի տարբեր համայնքներում արդէն մեկնարկել է. մինչեւ տարեվերջ կաւարտուեն մօտ 400 վերելակների վերանորոգման աշխատանքները: Քաղաքապետի խօսքերով, պետբիւջէի միջոցներով ընդհանուր առմամբ կը հիմնանորոգուի 2464 վերելակ: Վերանորոգման աշխատանքները ամբողջութեամբ կաւարտուեն 2008թ.-ի հոկտեմբերին:
  -   Հասարակութիւն