ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄԱԿ-Ի ԱԽ-ՈՒՄ ԿԱՐԳԵԼԱՓԱԿԻ ԿՈՍՈՎՈՅԻ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ<br /> ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ,- ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԼԱՎՐՈՎԸ<br />


ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄԱԿ-Ի ԱԽ-ՈՒՄ ԿԱՐԳԵԼԱՓԱԿԻ ԿՈՍՈՎՈՅԻ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ,- ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԼԱՎՐՈՎԸ

  • 21-12-2007 15:40:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կարգելափակի Կոսովոյի միակողմանի անկախության ճանաչումը: Այս մասին, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը: «Եթե առաջարկվի որոշում, որ հավանություն կտա Կոսովոյի միակողմանի հռչակված անկախությանը, անշուշտ կլինի վետո: Բայց ոչ այն պատճառով, որ Ռուսաստանն ուզում է բոլորին վատություն անել, միայն թե ինքնահաստատվի: Այլ այն պատճառով, որ վետոն միջազգային իրավունքի կարեւորագույն բաղկացուցիչն է, որը 2-րդ աշխարհամարտից հետո թույլ է տալիս մեզ խուսափել խոշոր գլոբալ հակամարտություններից»,- ընդգծել է Լավրովը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play