«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈՔՐԻԿ ԵՐԳԻՉՆԵՐԸ» ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳՈՎ ԿՆՇԵՆ<br /> ԻՐԵՆՑ 15-ԱՄՅԱԿԸ<br />


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈՔՐԻԿ ԵՐԳԻՉՆԵՐԸ» ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳՈՎ ԿՆՇԵՆ
ԻՐԵՆՑ 15-ԱՄՅԱԿԸ

  • 20-12-2007 19:15:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում դեկտեմբերի 21-ին կկայանա «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի հոբելյանական համերգը` նվիրված երգչախմբի 15-ամյակին: Ինչպես դեկտեմբերի 20-ի ասուլիսում հայտնեց երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը, համերգի ժամանակ հանդես կգան նաեւ երգչախմբի նախկին սաները: «Մեր երգչախումբը մեր պետության տարիքին է, եւ մենք մշտապես մտածում ենք ոչ միայն էլ ավելի կատարելագործվել, այլեւ Հայաստանը ներկայացնել միջազգային բեմերում»,- ասաց Տ.Հեքեքյանը: ՀՀ մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանը հայտնեց, համերգի ավարտին երգչախմբային արվեստում ունեցած նվաճումների եւ 15-ամյակի կապակցությամբ երգչախումբը կպարգեւատրվի ՀՀ Մշակույթի նախարարության պատվոգրով: Երգչախմբի ստեղծման եւ կայացման գործում ունեցած վաստակի համար ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, մանկավարժ Էլմիրա Հեքեքյանը կպարգեւատրվի նախարարության ոսկե մեդալով: «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը մասնակցել է բազմաթիվ փառատոների, միջազգային մրցույթների, համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ի եւ եվրոպական շատ քաղաքների հեղինակավոր բեմերում: Երգչախմբի երգացանկում ընգրկված են միջնադարյան, Վերածննդի շրջանի եւ ժամանակակից գործեր:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play